«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բանակի հզորացման գործընթացը շարունակական կլինի. Պուտին

Բանակի հզորացման գործընթացը շարունակական կլինի. Պուտին
27.02.2019 | 23:50

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է բանակի ամրապնդման ու զարգացման շուրջ տարվող աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:

Բացի այդ, նա հայտարարել է, որ նմանատիպ քայլերը ձեռնարկելը բխում են բացառապես երկրի սահմանների պաշտպանությունից, նրա ինքնավարությունից ու ազգային հետաքրքրություններից: Այս հայտարարությունը նախագահն արել է հատուկ ուժայինների օրվա կակացությամբ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ:

«Արդեն ասել եմ, որ մեր քալերը բացառապես պաշտպանական բնույթ են կրում ու Ռուսաստանի անվտանգության ապահովման շահերից են բխում՝ պահպանելով ազգային հետաքրքրություններն ու շահերը»,- ընդգծել է Պուտինը:

Նա հույս է հայտնել, որ ուժային կառույցների ներկայացուցիչներն անմնացորդ նվիրվածությամբ կշարունակեն իրենց աշխատանքը, մասնագիտական հմտությունները նույն ոգով գործի կդնեն և անհրաժեշտությունից ելնելով՝ պատրաստ կլինեն կատարել ցանկացած հրահանգ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ